ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայտնի է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի՝ մրցութային կարգով ընտրված անդամների կազմը

Հայտնի է Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության Մշտադիտարկման խորհրդի՝ մրցութային կարգով ընտրված անդամների կազմը

Արդարադատության նախարարությունն ամփոփում է Դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման Մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթի արդյունքները:

ԱՆ-ից հայտնում են, որ մշտադիտարկման խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով ընտրվել են հետևյալ թեկնածուները.

1. Արթուր Սաքունց-«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ,

2. Հասմիկ Հարությունյան-«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ:

Համաձայն Կառավարության 21.07.2022թ.-ի թիվ 1133-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության երկրորդ բաժնի թեկնածուների կազմը հաստատում է Վարչապետը, հետևաբար ընտրված անձանց թեկնածությունները կներկայացվեն Վարչապետի աշխատակազմ և կհաստատվեն Վարչապետի որոշմամբ:

  • Կիսվել: