հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութ

Հայտնաբերվել է շուրջ 10 խմ ապօրինի փայտանյութ

Մարտի 6-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատումների դեմ տարվող պայքարի շրջանակներում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, Մարց-Դսեղ ճանապարհին ստուգել են 51-ամյա տղամարդու վարած «ԶԻԼ-130» ավտոմեքենան՝ բեռնված շուրջ 10 խմ փայտանյութով: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը

Վարորդը փայտանյութի ձեռք բերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ մարտի 1-ից 5-ն ընկած ժամանակահատվածում, Մարց-Լորուտ ճանապարհի աջակողմյան հատվածում բենզասղոցով հատել է մի քանի ծառ:

Փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

 

Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: