ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը

Հայտնաբերվել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով հետախուզվողը

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ապրիլի 23-ի ժամը 15.20-ին Արմավիր քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից այս տարվա փետրվարի 10-ից հետախուզվող 57-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: 

Նա հետախուզվում էր սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: