շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ. բնությանը հասցված վնասը կազմել է 793 500 դրամ

Հայտնաբերվել է ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ. բնությանը հասցված վնասը կազմել է 793 500 դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ձորագլուխ գյուղի «Գռավ» կոչվող անտառածածկ տարածքում հայտնաբերել են  մինչև աճի դադարեցման աստիճանն ապօրինի հատված «կաղնի» տեսակի 26 ծառ։

Տեսչական մարմնից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 793.500 ՀՀ դրամ:

Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։

  • Կիսվել: