շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայր և որդի Սմբատյանների գործով անցնող գործարար Արման Պետրոսյանը ևս ձերբակալվել է

Հայր և որդի Սմբատյանների գործով անցնող գործարար Արման Պետրոսյանը ևս ձերբակալվել է

Նախկին դեսպան Արմեն Սմբատյանի ու որդու՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գործով անցնող գործարար Ա․Պ․–ն երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ օրերս դատախազությունից հայտնել էին, որ 2023 թվականի հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հոր և որդու՝ Ա.Ս.-ի և Ս.Ս.-ի, ինչպես նաև գործարար Ա.Պ.-ի նկատմամբ։

Տեղեկացանք, որ Ա․Պ․–ն գործարար Արման Պետրոսյանն է։

  • Կիսվել: