ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք․ ՄԻՊ-ն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

«Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք․ ՄԻՊ-ն արձագանքել է Հաջիևի հայտարարությանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ Հաջիևը հայտարարել էր, որ իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացիական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել։ Նաև լուսանկարներ էր հրապարակել։ 

««Հայկական» հրթիռի ինչպիսի քաղաքակիրթ պահվածք։ Այնքան նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է Թաթոյանը։

Նա նշել է, որ անհրաժեշտ է այցելել Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրեր և տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրթիռների պատճառած կորուստները։ 

  • Կիսվել: