շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. մեղադրական ճառը` հաջորդ նիստին

Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց. մեղադրական ճառը` հաջորդ նիստին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի գործով դատաքննությունն ավարտվեց, հաջորդ նիստին մեղադրող դատախազը ներկայացնելու է մեղադրական ճառը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 25-ին՝ ժամը 16։00-ին։

Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։

  • Կիսվել: