երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Հայկ Մամիջանյանին հրավիրել են ոստիկանություն

Հայկ Մամիջանյանին հրավիրել են ոստիկանություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հրավիրվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին։ Մամիջանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Թե ինչու է հրավիրվել ոստիկանության բաժին, Մամիջանյանը չի հայտնում՝ նշելով, որ «իրենց համար սա ոչ թե «ճնշում» է, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ»:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից զերծ մնացին մանրամասներ հաղորդելուց:

  • Կիսվել: