երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան

Հայց ընդդեմ Փաշինյանի. Հայաստանի և Արցախի փաստաբանները դիմել են վարչական դատարան

ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը և Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը երեկ համատեղ հայց են ներկայացրել վարչական դատարան` ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին Զոհրաբյանը հայտնեց հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
 
«Վարչական դատարանից խնդրել ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում ճանաչելու խոսքով արտահայտված գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ։ Երկրորդը` որպես հետևանքների վերացման ածանցյալ պահանջ` արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` կատարելու Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի կազմում ճանաչելու որևէ գործողություն, այդ թվում` փաստաթուղթ ստորագրելու»,– նշեց Զոհրաբյանը։
Նա շեշտեց, որ իրավական այս գործընթացով փորձում են ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանի այդ գործողությունները հակաիրավական են։

  • Կիսվել: