ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հայաստանում սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ HRW

Հայաստանում սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ HRW

ՀՀ Ազգային Ժողովը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։ Այս մասին ասված է Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

«Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում առողջության վերաբերյալ հաղորդագրությունների տարածման և բժշկական սպասարկման հասանելիության խթանման գործում»,- ասել է Human Rights Watch-ի կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան։

Նա ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները պետք է միջոցներ ձեռնարկեն, որպեսզի այդ միջոցների կիրառումը չհանգեցնի մարդու իրավունքների ոտնահարմանը։

  • Կիսվել: