չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Հայաստանում փոխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի նշանակման կարգը

Հայաստանում փոխում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում դատավորի նշանակման կարգը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանը նոր դատավոր կունենա։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հուլիսի 13-ին ասել է Միջազգային իրավական հարցերի գծով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Դատավորի նշանակման ընթացակարգը, ինչպես նաեւ թեկնածուներին ներկայացվող պահանջները կարելի կլինի համակարգայնորեն կարգավորել հանրապետության վարչապետի որոշմամբ։ «Մասնավորապես, կառավարության ղեկավարի որոշմամբ կձեւավորվի հանձնաժողով, որը կկազմակերպի եւ կիրականացնի ընտրության գործընթացը»,- պարզաբանել է Կիրակոսյանը։

Հայաստանի առաջին դատավորը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում աշխատել է 2003-2014թթ.։ Դատավորի լիազորությունների ժամկետը, որն սկսել է աշխատել 2015-ից, մոտենում է ավարտին։

  • Կիսվել: