շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Հայաստանի սեփականության իրավունքն է գրանցվել Աղավնաձոր գյուղում գտնվող հողամասի նկատմամբ

Հայաստանի սեփականության իրավունքն է գրանցվել Աղավնաձոր գյուղում գտնվող հողամասի նկատմամբ

2025 թվականի հունիսի 2-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի Աղավնու աղբյուր թաղամասի թիվ 31 հասցեում գտնվող՝ 9 միլիոն 388 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի օգոստոսի 30-ի վճռով բավարարել էր Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հայցը, որով պահանջվել էր անվավեր ճանաչել հողամասի աճուրդն ու կիրառել անվավերության հետևանքներ:

  • Կիսվել: