ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են․ հայտնի է քննարկման թեման

Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները հանդիպել են․ հայտնի է քննարկման թեման

Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

  • Կիսվել: