ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Հավաքի ժամանակ մի մարդ սադրել է, Հարությունյանն էլ հանդարտեցրել է». Խոսրով Հարությունյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

«Հավաքի ժամանակ մի մարդ սադրել է, Հարությունյանն էլ հանդարտեցրել է». Խոսրով Հարությունյանն ազատ արձակվեց (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Ոստիկանության բաժնից ազատ արձակվեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հարությունյանի փաստաբան Դավիթ Ավագյանից։

«Խոսրով Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է գտնվել հավաքի։ Այդ հավաքի ընթացքում մեկ անձ սադրել է, իրեն անպարկեշտ է պահել, հայհոյանքներ էր հնչեցրել։ Խոսրով Հարությունյանն էլ փորձել է հանդարտեցնել, նա հրել է Հարությունյանին։ Միջադեպը հանդարտեցրել են ոստիկանները եւ բերման ենթարկել»,- պատմեց փաստաբանը։

Նա նշեց, որ այս պահին ոստիկանության բաժնում Հարությունյանի հետ են զրուցում ՀՀ ՄԻՊ-ի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Հարությունյանին ու ևս մեկ անձի բերման են ենթարկել ծեծի կասկածանքով:

  • Կիսվել: