ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հաստատվել է ՀՀ ՄԻՊ-ի միջազգային A կարգավիճակը. Թաթոյան

Հաստատվել է ՀՀ ՄԻՊ-ի միջազգային A կարգավիճակը. Թաթոյան

Եթե 2015-ին եւ 2016-ին ՄԻՊ-ին ուղղված եղել է 5000-ից մի փոքր ավելի բողոք, ապա 2019-ին այդ թիվը կազմել է 13 140 բողոք: Այս մասին այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի  գրասենյակի քարտուղարության գործող միջազգային անկախ հանձնախումբը 2019-ին վերջնականապես վերահաստատել է ՀՀ ՄԻՊ-ի միջազգային A կարգավիճակը. «Հանձնախմբի հրապարակված դիրքորոշման մեջ հատուկ նշում է արվում, որ կարեւոր ձեռբերումներից է Հայաստանի ՄԻ պաշտպանի  գործունեության օբյեկտիվ հրապարակային դիրքորոշումները զգայուն հարցերի վերաբերյալ: Սա միջազգային բարձր ճանաչում է, որովհետեւ երկրներից ոչ բոլորն ունեն այս կարգավիճակը: Հայաստանի ՄԻՊ-ը անդամակցում է միջազգային կառույցների բյուրոներում, կառավարման խորհուրդներում»,-ասաց նա:

Թաթոյանը նաեւ հավելեց, որ ամերիկյան հայտնի Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումների համաձայն Հայաստանի ՄԻ պաշտպանն ունի 63 տոկոս վստահություն բնակչության շրջանում: Բացի այդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության զեկույցներից մեկի համաձայն հանրության ընկալումներում ամենաչկոռումպացված մարմինը ՄԻՊ-ի հաստատությունն է:

  • Կիսվել: