շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հաստատվել է դատախազության պարբերականի միջազգային իրավաբաններից կազմված խմբագրական խորհրդի կազմը

Հաստատվել է դատախազության պարբերականի միջազգային իրավաբաններից կազմված խմբագրական խորհրդի կազմը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմը:
Խորհրդի գործառույթների թվում են պարբերականի զարգացման ուղղությունների մշակումը, տպագրվող գիտական հոդվածների՝ միջազգային չափանիշներին համապատասխանեցումը, ինչպես նաև միջազգային հայտնի շտեմարաններում ընդգրկվելուն ուղղված աշխատանքների համակարգումը:

«Օրինականություն» գիտագործնական պարբերականի խորհրդի նախագահ է նշանակվել Գլխավոր դատախազի տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը:

Խորհրդի կազմում ընդգրկվել են.
⦁ Արթուր Ղամբարյանը – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայ-ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.
⦁ Հաննա Սուխոցկան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվավոր նախագահ, Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, Լեհաստանի նախկին վարչապետ.
⦁ Յանիս Պլեպսը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Լատվիայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավունքի տեսության և պատմության ամբիոնի դոցենտ, Լատվիայի Գերագույն դատարանի դատավոր.

⦁ Ռոման Մելնիկը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Մ.Ս. Նարիկբաևի անվան KAZGUU համալսարանի իրավունքի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր.
⦁ Լեոնիդ Գոլովկոն – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության, արդարադատության և դատախազական վերահսկողության ամբիոնի վարիչ.
⦁ Իգոր Կրավեցը – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Նովոսիբիրսկի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ.

⦁ Նորբերթ Բերնսդորֆը – իրավաբանական գիտությունների դոկտոր, Մարբուրգի Ֆիլիպսի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսոր, Հիմնարար իրավունքների Եվրոպական միության խարտիայի ազգային փորձագետ (Վիեննա), Դաշնային սոցիալական դատարանի նախկին դատավոր:

Նշենք, որ այս բարեփոխումներն իրականացվում են Գլխավոր դատախազության կողմից հայտարարված «Օրինականություն» գիտագործնական պարբերականի միջազգայնացման գործընթացի համատեքստում:

  • Կիսվել: