շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հարությունյանն ու Գալուզինը քննարկել են Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի հարցեր

Հարությունյանն ու Գալուզինը քննարկել են Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքի հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն այսօր ընդունել է ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու վերաբերյալ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ»,- հայտնել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից:

  • Կիսվել: