շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հարսը վերցրել էր գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար

Հարսը վերցրել էր գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար

Սեպտեմբերի 11-ի երեկոյան ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել է հաղորդում, որ գյուղերից մեկում տան ննջասենյակի իրերը խառնել են և մահճակալի ներքնակի տակից գողացել 140 հազար դրամ: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այսինքն` գողություն, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով, նախաձեռնվեց քրեական վարույթ:

 

Իրականացվեցին համապատասխան գործողություններ, իսկ բաժնի քրեական հետախույզները շուտով պարզեցին, որ ոչ մի «ապօրինի մուտք» չի եղել: Տան հարսը հրավիրվեց բաժին, ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ տվեց խոստովանական ցուցմունք: Նա պատմեց, որ ցերեկը, երբ տնեցիք տանը չէին, ինքն է վերցրել գումարը, նաև խառնել ամուսնու ծնողների ննջարանը` բնակարանային գողության պատրանք ստեղծելու համար: Խոստովանելուց հետո կինն ամբողջությամբ ներկայացրել է գումարը: Հանգամանքները պարզվում են:

 
 

  • Կիսվել: