ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Հարկադիր կատարման ծառայության համար անցնող տարին ռազմավարական բարեփոխումների ու ձեռքբերումների տարի էր

Հարկադիր կատարման ծառայության համար անցնող տարին ռազմավարական բարեփոխումների ու ձեռքբերումների տարի էր

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ, ծառայակիցներ,

Ամփոփում ենք 2022 թվականը։ Տարին մեր երկրի համար բարդ շրջափուլ էր՝ լի դժվարություններով ու մարտահրավերներով, որոնց հաղթահարման կարևոր նախապայմանը մեր բոլորի միասնակությունն է ու հաստատակամությունը։ Տևական ժամանակ է, ինչ շրջափակման մեջ են արցախցի մեր հայրենակիցները։ Նրանց  անկոտրում ոգին, կամքն ու հայրենասիրությունն առավել պարտավորեցնող են։ Միասնաբար, հետևողական և առավել ջանասիրաբար գործելու մեզնից յուրաքանչյուրի պատրաստակամությունն այսօր, քան երբևէ, կարևոր է Հայրենիքը հզորացնելու, պետականությունն ամուր պահելու համար։

Անցնող տարին Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար ռազմավարական բարեփոխումների ու ձեռքբերումների իրականացման տարի էր։

Ծառայության նոր մոդելի ներդրմամբ հաջորդ տարին ևս լինելու է կատարողական ցուցանիշների շարունակական աճի, նկատելի առաջընթացի, քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրացմանն ու երաշխավորմանը միտված արդյունավետ մեխանիզմների կյանքի կոչման տարի։

Թող գալիք տարին Հայաստանի ու Արցախի համար լինի խաղաղության, հաղթանակի, ձեռքբերումների, բարօրության ու արևշատության տարի։ Թող մեր բոլորի ընտանիքներում թևածի սերն ու ջերմությունը»։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

  • Կիսվել: