հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Հարգելի՛ դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք. Խաչատուրով

Հարգելի՛ դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք. Խաչատուրով

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր տեղի ունեցավ Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը:

Գործով անցնող ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ելույթի ժամանակ ասաց, որ դատական նիստը 2.5 տարի է՝ շարունակվում է,, սակայն ինքը չգիտի, թե իր մեղավորությունն ինչու՛մ է:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ինձ տվել են 10-15 տարի նախատեսող հոդված, (2008 թվականի) մարտ ամսին, միակ բանը, որ կարող էի անել, դա այն է, որ բանակը հետ պահեի այդ ամենից, ինչ եղավ, որպեսզի բանակը չմիջամտեր այն պրոցեսներին, որոնք կային բողոքի ակցիա իրականացնողների և ներքին զորքերի միջև:

Այն, ինչ կատարվեց սեպտեմբեր, հոկտեմբերին, նոյեմբերի 10-ը դա սարսափելի է, ամենահետաքրքիրն այն է, որ ով մեղավոր է դրանում, նստած է մեր դիմաց, և դա ինչպես կարող է մեզ չվրդովվեցնել: Հարգելի՛ դատախազներ, դուք դավաճանի հանցակիցներն եք՛՛:

  • Կիսվել: