երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հարցված կանանց 18 տոկոսը նշել է, որ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել. օմբուդսմեն

Հարցված կանանց 18 տոկոսը նշել է, որ ֆիզիկական կամ սեռական բռնության է ենթարկվել. օմբուդսմեն

Գենդերային բռնությունը այնպիսի մի երեւույթ չէ, որի դեմ պետք է պայքարի միայն ոստիկանությունը, միայն իրավապահ համակարգը, միայն ՄԻՊ-ը, սա պահանջում է հասարակության բոլոր պատասխանատու անդամների ջանքերի համատեղում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ին նվիրված համաժողովի բացման ժամանակ իր խոսում նշեց ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը:

Նա նշեց, որ 2021-ին հարցում է անցկացվել Հայաստանի տարածքում այն կանանց շրջանում, որոնք երբեւէ ունեցել են զուգընկեր եւ հարցվածների 18 տոկոսը նշել է ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկվելու փաստի մասին. «7 տոկոսը նշել էր սեռական բռնության, իսկ 33 տոկոսը հոգեբանական բռնության ենթարկվելու մասին: Ուսումնասիրությունը նաեւ ցույց է տվել, որ 45-53 տարեկան կանայք ավելի հաճախ են ենթարկվել ֆիզիկական բռնության, հատկապես ֆիզիկական դաժան բռնության: Սեռական  բռնության ենթարկված կանանց 42 տոկոսը ենթարկվել էր նաեւ ֆիզիկական բռնության: Ֆիզիկական բռնության ենթարկված 19 տոկոսը ենթարկվել էր նաեւ սեռական բռնության: Բռնարարների պրոֆիլի ուսումնասիրությունը ցույց էր տալիս, որ աշխատանք։ չունեցող տղամարդիկ ավելի հաճախ են իրենց կնոջը կամ զուգընկերոջը ենթարկել ֆիզիկական կամ սեռական բռնության: Ընդ որում, աշխատանքի կամ վաստակի առկայությունն էական հանգամանք էր, որը բնորոշում էր տուժողներին կամ զոհերին:

Հարցվածների 19 տոկոսը հղիության ընթացքում ենթարկվել էր սեռական կամ ֆիզիկական բռնության:

ՄԻՊ-ը տարեցտարի արձանագրում է ընտանիքում բռնության դեպքերի դինամիկայի աճ, եւ եթե օրինակ, 2016-ին տարեկան շուրջ 50 դիմում է եղել, 2021-ին այդ թիվը հասել է 105-ի, որոնցից 88-ի դեպքում կինն է բռնության ենթարկվել ամուսնու կամ նախկին ամուսնու կամ զուգընկերոջ կողմից: Աշխարհագրակն բաշխվածությունը ցույց է տալիս, որ բռնությունը հավասարապես տարածված է եւ Երեւանում, եւ մարզերում»,-հայտարարեց ՄԻՊ-ը՝ հավելելով, որ այս տարվա 10 ամիսների արդյունքներով ունեն 77 այդպիսի դիմում բողոք:

«Ի՞նչ անել։ Ըստ Ք. Գրիգորյանի, երբեք չլինել անտարբեր, «քանի որ ինչ տեղի է ունենում մեր հարևան պատից այն կողմ, մեր աչքի առաջ, մեր լսողության ու տեսողության տեսադաշտում, նաև մեր պատասխանատվությունն է»։

  • Կիսվել: