շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հափշտակություն խանութի սրահից. հարուցվել է քրեական գործ

Հափշտակություն խանութի սրահից. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախնական տվյալներով՝ 2019թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում Երեւանի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, որ 10.10.2019թ.` ժամը 18:15-ից մինչեւ 18:30-ը ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, Երեւան քաղաքի Ազատության պողոտայում գործող խանութի սրահից գաղտնի հափշտակել է իր պայուսակը, որի մեջ եղել են բանկային քարտը, դրամապանակը, ոսկյա եւ արծաթյա զարդեր եւ այլ անձնական պարագաներ՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:

  • Կիսվել: