հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին

Հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված քրեական գործով դատական նիստը։ Նախնական դատալսումների ավարտով պայմանավորված՝ հանրային մեղադրողը հանդես է գալիս եզրափակիչ ելույթով։ Նա նախ մեջբերեց Սրբազանի հարցազրույցներից հատվածներ, ապա ասաց. 

«Գործով ձեռք բերված փաստական տվյալները բավարար են հաստատված համարելու, որ Գևորգ Աջապահյանը  2025  թվականի հունիսի 21-ին հրապարակած ելույթում, որտեղ վկայակոչել է 2024 թվականի հարցազրույցում հնչեցրած հայտարարությունները, հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։

Դատարանին միջնորդում եք մեղավոր ճանաչել Գևորգ Աջապահյանին Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով 2-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»։ 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հունիսի 28-ին  կալանավորվել է երկու մասով։ Սակայն դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, կալանքի ժամկետը երկարաձգվել է 10 օրով։ 

Միքայել Սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):

  • Կիսվել: