Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Էմմա Ավագյանի և Լիանա Եդիգարյանի, վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշան Սվազյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Ամիրջանյանիերդման արարողությունը:
ՀՀ նախագահը և ԲԴԽ նախագահը շնորհավորել են նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ: