շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի  է ունեցել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լիլի Դրմեյանի երդման արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դատավորին և հաջողություններ մաղթել պատասխանատու գործում:

«Միշտ հիշեք, որ Ձեր բոլոր վճիռները դուք կայացնում եք հանուն Հայաստանի Հանրապետության»,- նշել է նախագահը:

  • Կիսվել: