կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության․ ՀՀ ՆԳՆ

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության․ ՀՀ ՆԳՆ

Հանրապետության հրապարակում զանգվածային ակցիայի ընթացքում հակաիրավական քայլերի դիմող, անկարգություններ հրահրող և իրականացնող, ինչպես նաև ցանկացած հակաօրինական արարքներ թույլ տվող անձինք անխուսափելիորեն ենթարկվելու են պատասխանատվության։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Կրկին կոչ ենք անում՝ զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից: ՆԳՆ ոստիկանությունը ամբողջ ծավալով իրականացնում և իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները»,- ասված է հաղորդագրության մեջ։
 

  • Կիսվել: