կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է. ՔԿ

Հանրապետության հրապարակում հավաքի հերթական մասնակցի մոտ ապօրինի կերպով պահվող սառը զենք է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է. ՔԿ

Սեպտեմբերի 20-ին Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի դիմաց, անցկացվող զանգվածային հավաքի մասնակիցներից մեկի՝ 1956թ. ծնված, բազմաթիվ գողություններ կատարելու համար նախկինում դատապարտված անձի մոտ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել են սառը զենքեր՝ թվով 2 դանակ։ Վերջինս, ապօրինի զենք կրելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալվել է։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Իրականացվում է նախաքննություն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Հարնապետության հրապարակում ընթացող զանգվածային հավաքի ևս 3 մասնակիցներ ձերբակալվել են՝ ապօրինի սառը զենք կրելու կասկածանքով։

 

  • Կիսվել: