շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հանգստյան օրերին ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 82 դեպք

Հանգստյան օրերին ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 82 դեպք

Ապրիլի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 82 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։  Այս մասին InfoPort-ը տեղեկանում ենք ոստիկանության  օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերից։


Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 14, ծեծի՝ 7, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, յուրացման կամ վատնման ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, թմրամիջոցի հայտնաբերման, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և ապօրինի ծառահատման՝ 2-ական, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, հարկերից խուսավելու, կաշառակերության, ինքնիրավչության, սպանության սպառնալիքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ, անզգուշությամբ գույքային վնաս պատճառելու, փաստաթղթի կեղծիքի ու ազատությունից ապօրինի զրկելու և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության`4, մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 35-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

  • Կիսվել: