երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Հանգստյան օրերին Հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 87 դեպք․ Ոստիկնություն

Հանգստյան օրերին Հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 87 դեպք․ Ոստիկնություն

Ապրիլի 3-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 87 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին InfoPort-ին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 22, մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, ծեծի՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4, յուրացման կամ վատնման՝ 3, սպառնալիքի, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ և սպանության սպառնալիքի՝ 2-ական, խուլիգանության, պետական, հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ վնասելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, թմրամիջոցի հայտնաբերման, երեխային պոռնկության կամ պոռնկագրական բնույթի նյութեր կամ առարկաներ պատրաստելու հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու, համակարգչային հանցագործության և կողոպուտի 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 4 անհետ կորած և 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: