ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։  Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ ընդգծելով, որ  ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: