երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել

Հանցագործությունների թիվը 10 ամսում աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների թիվը՝ կրկնապատկվել

2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հանրապետությունում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1778-ով աճել է արձանագրված հանցագործությունների թիվը։ 10 ամիսներին հանրապետությունում գրացվել է 31 598 դեպք, նախորդ տարվա 29 820-ի փոխարեն։

Ըստ ԱՎԿ-ի՝ բացառությամբ ոչ մեծ ծանրության դեպքերի՝ աճել են և՛ միջին ծանրության և՛ ծանր և՛ առանձնապես ծանր հանցագործությունները։

Ոչ մեծ ծանրության հանցագործությունների թիվը նվազել է. 2023 թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցվել է 14 712 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 16 951 դեպք։

Այս տարի գրանցվել է ծանր հանցագործությունների 4 700 դեպք՝ նախորդ տարվա 3 874-ի փոխարեն, այսինքն՝ ցուցանիշն աճել է 826 դեպքով։

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարի 1 425 է, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 740 դեպքից ավելի է 685-ով։

Հաշվետու ժամանակաշրջանում աճել են նաև միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 10 761, որը նախորդ տարվա գրանցված 8 255 դեպքից ավելի է 2503-ով։ 

  • Կիսվել: