ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հանցագործության մասին հաղորդում՝ Արտաշատի քաղաքապետի դեմ

Հանցագործության մասին հաղորդում՝ Արտաշատի քաղաքապետի դեմ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ ՀՀ Հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության նախագահ Զ. Հայրապետյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն եւ Գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն, ՀՀ հակակոռուպցիոն ժողովրդական վերահսկողության միության նախագահ Զ. Հայրապետյանը հայտնել է Արտաշատ համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանի կողմից համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքն ապօրինի օտարելու մասին:

Մասնավորապես, պարզվել է, որ Արտաշատ համայնքի ղեկավար Կ. Բենիամինյանի կողմից անցկացվել է ձևական աճուրդ և համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքը ապօրինի օտարել է Արտակ Մամիկոնյանին: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ դիմումի հիման վրա նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: