կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Համմերի» վարորդը կալանավորվել է

«Համմերի» վարորդը կալանավորվել է

Հանրապետության հրապարակում պարեկներին չենթարկվող «Համմերի» 25-ամյա վարորդը կալանավորվել է: Այս մասին InfoPort.am-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ 25-ամյա երիտասարդը մեղադրվում է խոշոր չափի գույք ոչնչացնելու, խուլիգանություն կատարելու, խոշոր չափի թմրամիջոց իրացնելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու համար:

Ըստ իրավապահների՝ վարորդը խախտել է երթևեկության կանոնները, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիական անձանց ուղղությամբ, վնասել 11 մեքենա:

հավելենք, որ, ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, ոստիկանների գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել:

 

  • Կիսվել: