երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Համայնքային ոստիկանները Ոսկեհատի բնակչի տան հարակից տարածքում հայտնաբերել են 48 կանեփի բույս (տեսանյութ)

Համայնքային ոստիկանները Ոսկեհատի բնակչի տան հարակից տարածքում հայտնաբերել են 48 կանեփի բույս (տեսանյութ)

Ոստիկանություն հայտնել է, որ Վաղարշապատի համայնքային ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել:

 

Oգոստոսի 1-ին տեղեկություններ են փոխանցվել, որ Ոսկեհատ գյուղի բնակչի տան հարակից տարածքի տեսանելի վայրում նկատվել են կանեփի բույսեր։ 

 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հայտնաբերվել է 48 կանեփի բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են տարածքային քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- հայտնել է ոստիկանությունը։ 

  • Կիսվել: