երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Համայնքային ոստիկանները կանխեցին տերմինալից գողության փորձը

Համայնքային ոստիկանները կանխեցին տերմինալից գողության փորձը

Համայնքային ոստիկանութան Շենգավիթի բաժնի ծառայողները մայիսի 22-ին՝ ժամը 8.20-ին, տեղեկություններ են ստացել, որ Բագրատունյաց պողոտայում գտնվող վճարային տերմինալից ինչ-որ մեկը փորձում է գողություն անել:

Ահազանգով անմիջապես նշված վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը պտտուկահանով վճարային տերմինալի ապակին կոտրելու միջոցով փորձել է գողություն կատարել։ Նա ձերբակալվել և տեղափոխվել է բաժին:

Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։

  • Կիսվել: