շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները հունվարի 24-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Կապան-Կարմրաքար ճանապարհի 21-րդ կմ-ին կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որը բեռնված էր 4 խմ վառելափայտով: Գորիսցի 34-ամյա վարորդը փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ Դավիթ Բեկ բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել է երկու բոխի:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

 
 

  • Կիսվել: