հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով արգելանքի տակ է 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոց. տեսանյութ

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերով արգելանքի տակ է 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոց. տեսանյութ

Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ  քննված քրեական վարույթներով կանխիկ գումարով վերականգնվել է պետությանը պատճառված մոտ 663 միլիոն դրամի վնաս։

Որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց արգելանք է դրվել մոտ 9 միլիարդ 535 միլիոն ՀՀ դրամ արժողության գույքի վրա։

Ընդհանուր առմամբ կոմիտեում քննվող քրեական վարույթներով արգելանքի տակ են գտնվում մոտ 66 միլիարդ 789 միլիոն դրամի գույք և դրամական միջոցներ։

  • Կիսվել: