կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ հայտնեց Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ հայտնեց Վաղարշապատի «Հաղթանակ» դաշինքի անդամների տներում խուզարկությունների մասին

Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշիքնի 5 անդամ նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ

«Ընտրակաշառք ստանալու, տալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթներով մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 5 անձ։ Նրանց նկատմամբ ընտրվել են անազատության հետ չկապված խափանման միջոցներ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ 

Երեկ «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը հայտնել էր, որ  Վաղարշապատ համայնքի «Հաղթանակ» դաշինքի առաջնորդների, կողմնակիցների և անդամների տներում խուզարկություններ է տեղի ունենում: 

  • Կիսվել: