երկուշաբթի, հունիս 22
22 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին

Հակակոռուպցիոն կոմիտեն՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին

ՊՆ ռազմական ոստիկանությունից հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե՝ առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ, որտեղ հաղորդմանն ընթացք է տրվել: Այս մասին 1lurer.am-ի՝ Էջմիածնի զորամասում իրավապահների գործողությունների մասին հարցմանն ի պատասխան հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Առերևույթ հանցագործության դեպքի վերաբերյալ հաղորդումը ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հաղորդմանն օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել։ Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվություն կտրվի»,- հաստատեցին կոմիտեից։

  • Կիսվել: