հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել ՄՍԾ Թալինի տարածքային կենտրոնում, կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են իրականացրել Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնում։ Կան ձերբակալվածներ։

Հակակոռուպցիոն կոմիտեից 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ձերբակալությունների լուրը:

«Հաստատում ենք, որ որ կաշառք ստանալու, տալու դեպքերի առթիվ Կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձ»,- հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

  • Կիսվել: