հինգշաբթի, հունիս 25
25 / 6 / 2026
Հաջորդ շաբաթ Սահմանադրության բարեփոխումների խորհրդի նիստ կլինի, խորհրդի աշխատանքները կինտենսիվանան. Գալյան

Հաջորդ շաբաթ Սահմանադրության բարեփոխումների խորհրդի նիստ կլինի, խորհրդի աշխատանքները կինտենսիվանան. Գալյան

Մենք արդեն Սահմանադրության բարեփոխումների խորհրդի անդամներին ենք ուղարկել նոր նյութերի շարքը, նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ունենալ խորհրդի մեկ նիստ, եթե իհարկե խորհրդի անդամների մեծամասնությանը ընտրված օրը հարմար լինի։ Այս մասին կառավարության նիստից հետո ասաց ՀՀ արդարադատության նախարար Արբուհի Գալյանը։ 
«Մեր պլաններում կա ևս մեկ նիստի անցկացում սեպտեմբեր ամսվա ընթացքում, և հետզհետե կինտենսիվացնենք խորհրդի աշխատանքները, որպեսզի կարողանանք ունենալ պատրաստի տեքստը այն ժամանակահատվածի համար, որի համար մենք խոստացել էինք։ 

Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին անդրադարձին, այս անգամ ուղարկված նյութերում և առաջիկա նյութերում չեմ կարծում, որ դա տեղ կգտնի, բայց հենց տեղ գտնի և քննարկվի, առաջին հերթին հանրային տարբերակով իրազեկումները կիրականացվեն։ Այսինքն, դեռ այդ հարցը չի քննարկվել, քննարկվելուն պես հանրությունը և դուք՝ լրագրողական համայնքը առաջնահերթ կտեղեկացվեն այդ մասին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ իր անձնական դիրքորոշումը կհայտնի, երբ հարցը ներկայացվի:

  • Կիսվել: