շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյումրիում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Գյումրիում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Օգոստոսի 27-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում «Լադա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 75-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից  հայտնում են, որ օգոստոսի 30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված 75-ամյա Գրիշա Ե.-ն մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: