երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում Փաշինյանի աջակիցների ակցիայի ընթացքում ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում Փաշինյանի աջակիցների ակցիայի ընթացքում ծեծկռտուքի առթիվ նյութեր են նախապատրաստվում

Գյումրիում նախօրեին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցների կողմից իրականացվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։

Նախօրեին քաղաքի Վարդանանց հրապարակում ակցիա է իրականացվել՝ ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի, որը կազմակերպել էր «Իմ Գյումրի» քաղաքացիական նախաձեռնությունը։
 
Հավաքի ժամանակ մի քաղաքացի ձու էր նետել կազմակերպիչներից մեկի ուղղությամբ, ինչն էլ վիճաբանության և ծեծկռտուքի պատճառ էր դարձել։ 

  • Կիսվել: