չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Գյումրիում դանակահարությունը բացահայտվեց

Գյումրիում դանակահարությունը բացահայտվեց

Սեպտեմբերի 14-ին, ժամը 16.10-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած, արնահոսող վերքով Գյումրիի Մայակովսկու փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 22-ամյա մի երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը ժամը 15-ի սահմաններում վիճաբանել էր Գյումրիի 19-ամյա մի բնակչի հետ, ինչի ընթացքում էլ սուր-կտրող-ծակող առարկայով ստացել էր վնասվածք։
 

Նույն օրը, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, նախկինում 3 անգամ դատապարտված, 19-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանություն։

 

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։

  • Կիսվել: