հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գյումրիի տներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. տանտերը հարվածել էր հյուրին

Գյումրիի տներից մեկում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել էր դանակահարությամբ. տանտերը հարվածել էր հյուրին

Դեկտեմբերի 22-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Ախուրյանի բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով Ախուրյան գյուղից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել 49-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19.40-ի սահմաններում Ախուրյան գյուղի Կոմիտասի փողոցի 2-րդ անցուղու տներից մեկում գումարային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ 49-ամյա գյումրեցուն դանակահարել էր 34-ամյա տանտերը: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժին:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

34-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Ախուրյանի քննչական բաժին:

  • Կիսվել: