հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գյումրեցին հարևանի տնից գողացել էր պահարաններ, որոնցից մեկը հասցրել էր վաճառել

Գյումրեցին հարևանի տնից գողացել էր պահարաններ, որոնցից մեկը հասցրել էր վաճառել

Նոյեմբերի 4-ին Կումայրիի քրեական հետախույզները ստացան օպերատիվ տեղեկություն, որ Գյումրիի Չերնիշևսկու փողոցի բնակիչ, 52-ամյա մի տղամարդ հարևանի տնից գողացել է պահարաններ, որոնք պատրաստվում է վաճառել:

Ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումներով ճշտվեց, որ հարևանի տունը երկար ժամանակ անբնակ է, և գողությունը կատարվել էր սեպտեմբերի սկզբներին:

Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 52-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին, որտեղ խոստովանեց, որ մոտ երկու ամիս առաջ բացել էր հարևանի տան պատուհանը և գողացել երկու պահարան, որոնցից մեկն արդեն վաճառել էր, իսկ երկրորդն իր տանն է:

Տուժած քաղաքացուց ընդունվել է հաղորդում: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: