երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Գյումրեցի 3 երիտասարդները տնակից բենզասղոց էին գողացել

Գյումրեցի 3 երիտասարդները տնակից բենզասղոց էին գողացել

Ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 16-ին, ժամը 23.25-ին, Գյումրիի Ղանդիլյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի երեք երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին բենզասղոց կար:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում նրանք խոստովանել են, որ բենզասղոցը գողացել են «Մալայա Զեմլյա» կոչվող թաղամասի մի տնից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել էին Թբիլիսյան խճուղու տնակից:

Տուժողից ընդունվել է հաղորդում:

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: