շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը գնացել են ԱԱԾ և հրաժարվել են ցուցմունք տալ՝ օգտվելով իրենց իրավունքից․ Փաստաբան

Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը գնացել են ԱԱԾ և հրաժարվել են ցուցմունք տալ՝ օգտվելով իրենց իրավունքից․ Փաստաբան

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը կանչվել են Ազգային անվտանգության ծառայություն, InfoPort.am-ին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանի խոսքով, ԱԱԾ-ն պահանջել է, որ Խաչատրյանի հարազատները նախաքննական մարմին ներկայանան հենց այսօր, չնայած Սահմանադրության 65-րդ հոդվածը սահմանում է, նրանք ազատված են ցուցմունք տալու պարտավորությունից։

«Այդուհանդերձ, Գուրգեն Խաչատրյանի մայրն ու կինը ներկայացել են ԱԱԾ, հրաժարվել են ցուցմունք տալուց, քանի որ նրանք իրավունք ունեն մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալ։ Մենք նոր ենք դուրս եկել ԱԱԾ-ից», -ասաց փաստաբանը։

Նա հաստատեց նաև տեղեկությունը, որ «Գալաքսի» ընկերության մի քանի տասնյակ աշխատակիցներ տարվել են ԱԱԾ։ Բայց նշեց, որ տեղյակ չէ՝ ինչպես է անցել նրանց հարցաքննությունը կամ հարցաքննվել են, թե ոչ։

«Այս ամենը կատարվում է ընդհանուր Խաչատրյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդումների համատեքստում», -ասաց Մակինյանը։

  • Կիսվել: