հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գումարի բռնագանձման պահանջով հայցերը դատարաններում չքննել, դրանք հանձնարարել նոտարներին. Աննա Փիլոսյան

Գումարի բռնագանձման պահանջով հայցերը դատարաններում չքննել, դրանք հանձնարարել նոտարներին. Աննա Փիլոսյան

Դաստավորի գործառույթի մեջ այսօր ներառված է կատարողական թերթերի տրամադրումը եւ արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա կատարողական թերթերի  տրամադրումը. ես պնդում եմ, որ այդ փուլում դատավորի կողմից որեւէ բովանդակային գործառույթ  ու գործողություն չի իրականացվում, զուտ տեխնիկական աշխատանք է, որ խլում է դատավորի աշխատաժամանակի գերաշիռ մասը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ-ում ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրներին վերաբերող քննարկման ժամանակ նշեց Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանը:

Նա առաջարկեց օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը միանգամից ուղարկել Հարկադիր կատարման ծառայություն, եւ դատավորներին ազատել այդ ժամանակատար եւ տեխնիկական աշխատանքից:

«Հաջորդը վերաբերում է գումարի բռնագանձման պահանջներով դատարանների գերծանրաբեռնվածությանը: Այսօր դատարաններ ներկայացված հայցերի 80 տոկոսից ավելին հենց այդ հայցերն են: Հանաջների միջին գումարը տատանվում է մինչեւ 500 հազար դրամի սահմաններում: Օրինակ, 20 հազար դրամի պահանջի հայցադիմումը քննելու վրա պետությունը ծախսում է 60-70 հազար դրամ գումար: Այս առումով միջանկյալ լուծումներ են առաջարկվել, որոնք հանգում են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, եւ  պարզեցված ընթացակարգերին: ԻՕմ խորին համոզմամբ, միջանկյալ լուծումները խնդիրը չեն կարգավորելու այն ծավալով, որքան անհրաժեշտ է: Դատավորին վերապահված աշխատանքի ծավալը դրանով չի կրճատվելու»,-ասաց Փիլոսյանը:

Նա առաջարկեց գումարի բռնագանձման պահանջներով հայցերն առհասարակ դատական քննության առարկա չդարձվեն, դրանք հանձնարարվեն նոտարներին:

Անդրադառնալով դատավորների քանակն ավելացնելով խնդրին լուծում տալու տարբերակին, դատավորը նկատեց. «Այսօր մեր պետությունը պատրաստ չէ դատավորների թվաքանակի այնպիսի ավելացման, որն այս խնդրին լուծում կտա: Մասնավորապես, Երեւանում 30 դատավորների թիվը պետք է կրկնապատկվի, որպեսզի գերծանրաբեռնվածության խնդրի մասին այլեւս չխոսենք: Այսօր դրա համար չկան շենքային պայմաններ, էլ չեմ խոսում աշխատակազմի եւ նյութատեխնիկական բազայի ավելացման մասին»:

  • Կիսվել: