ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, ապրիլի 2-ին ստուգել են Անտառամուտ գյուղի մի բնակչի տան բակը։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութունից։

Հայտնաբերվել է փայտանյութ, որի վերաբերյալ տանտերը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Անտառամուտ գյուղի անտառում բենզասղոցով կտրել է 5 կանգուն ծառ և փայտանյութը տեղափոխել իր տան բակ:

Բենզասղոցը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: